Վեբ-կայքի օգտագործման պայմաններ

Համաձայնագիր կայքի օգտագործողի և ծառայությունների մատակարարի միջև

Սույն համաձայնագիրը ենթադրում է, որ neotravel.am կայքի (այսուհետ՝ վեբ-կայք) օգտվողը, օգտագործելով վեբ-կայքում հրապարակված տեղեկությունները և օգտվելով վեբ-կայքի օնլայն որոնման գործիքներից, համաձայնվում է գործող կաննոներին և պայմաններին:

Տեղեկատվություն

neotravel.am կայքում հրապարակվում են զբոսաշրջային փաթեթների, ավիա թռիչքների, հյուրանոցների, ավտոմեքենաների վարձույթի, տուրիստական ապահովագրության, ավտոբուսային ուղևորությունների վերաբերյալ տեղեկություններ, որոնք կրում են ինֆորմացիոն-գովազդային բնույթ: Տեղեկատվական նյութերը, ժամանակային առումով, կարող են լինել ակտուալ կամ հնացած, և վեբ-կայքի ղեկավարությունն իր հայեցողությամբ կարող է թարմացնել դրանք ցանկացած ժամանակ՝ կախված տարբեր հանգամանքներից, օրինակ՝ տուր փաթեթների կամ ծառայությունների գնային, ժամանակային կամ այլ փոփոխությունները:

Զբոսաշրջային ծառայություններ

Վեբ-կայքում առաջարկվող զբոսաշրջային ծառայությունները (բացի օնլայն որոնումից և դրանից հետո իրականացվող օնլայն ամրագրումից) մատուցվում են Նեոմեդիա ընկերության կողմից (այսուհետ՝ կազմակերպություն), ապրանքանիշը՝ «Նեոթրավել»: Կազմակերպությունը ծառայություններ է մատուցում ՀՀ և Արցախի տարածքում: Ընկերության գործունեության հասցեն՝ Երևան, Վրացական 16: Զբոսաշրջային ծառայությունների համար գանձումը կատարվում է միայն ՀՀ դրամով:

Օնլայն որոնում և ամրագրում

neotravel.am կայքում ներդրված օնլայն որոնման գործիքները վեբ-կայքի ղեկավարության ենթակայության չեն գտնվում: Դրանց միջոցով ստացվող տեղեկությունները տրամադրվում են առաջնային ծառայություններ մատուցող և երրորդ կողմ հանդիսացող հարթակների կողմից, որոնց համար վեբ-կայքը պատասխանատվություն չի կրում:

Օնլայն որոնման գործիքներից օգտվելով, օգտվողը կարող է ինքնուրույն ստանալ ուղևորափոխադրման կամ այլ ծառայությունների վերաբերյալ որոշակի տեղեկություններ (մոտավոր արժեք, երթուղիների առկայություն և այլն) ամրագրել հյուրանոցներ, ավիատոմսեր և ավտոմեքենաներ տարբեր երկրներում: Ներդրված օնլայն որոնման գործիքներով ստացված տեղեկությունները կարող են պարունակել արժեքներ այլ երկրների արտարժույթով, որի համար վեբ-կայքը պատասխանատվություն չի կրում:

Վեբ-կայքը սպասարկող աշխատակիցները կայքի օգտվողներին կարող են տրամադրել հեռախոսային խորհրդատվություն՝ կապված օնլայն որոնման գործիքների օգտագործման և դրանց միջոցով ամրագրումների իրականացման հետ:

Տեղեկատվության հավաստիություն

Վեբ-կայքում հրապարակված տեղեկությունները (բացի օնլայն որոնման գործիքներից) ներառում են նաև այլ զբոսաշրջային կազմակերպությունների, ավիաընկերությունների, ուղևորափոխադրող և հյուրընկալության ծառայություններ մատուցող ընկերությունների կողմից մատակարարվող ծառայություններ, որոնց հավաստիության համար պատասխանատու են մատակարար ընկերությունները: Նեոմեդիա ընկերությունը իր հերթին անում է հնարավորը, որպեսզի վեբ-կայքի վերջնական օգտվողները ստանան առավելագույնս որակյալ և հավաստի զբոսաշրջային տեղեկություններ:

Օգտագործելով վեբ-կայքի տեղեկատվությունը և դրանցում ներդրված գործիքները, օգտվողը համաձայնվում է վերոնշյալ բոլոր պայմաններին:


Armenian travel info service: incoming and outgoing tours, air tickets booking and hotels reservation services. Armenian incoming tours operator

Հայկական տուրիստական ինֆորմացիոն գործակալություն. տուրիզմ և հանգիստ արտասահմանում և Հայաստանում, ավիատոմսերի վաճառք, հյուրանոցների ամրագրում, տուրիստական ապահովագրություն, վիզայի խորհրդատվություն

Ծառայությունների մատուցման պայմաններ և օգտագործման համաձայնագիր

Տուրիստական ինֆորմացիոն կենտրոն: Երևան, Վրացական փող. 16

Neo Travel © 2015 - Incoming & outgoing tours in Armenia. Tourism information service center